«Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխության հաղթողները

Ժամանց 07.01.2020   10:00   198

«Ոսկե Գլոբուս»-ի հանձնման 77-րդ արարողությունը այս տարի տեղի է ունեցել հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը Լոս Անջելեսում:

Լոս-Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը: Մենդեսը նաև արժանացել է տարվա «Լավագույն ռեժիսոր» տիտղոսին:

«Լավագույն կատակերգություն» և «Լավագույն սցենար» անվանակարգերում հաղթող է ճանաչվել Քվենթին Տարանտինոն՝ իր «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի համար 

Տարանտինոյի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Բրեդ Փիթը հաղթող է ճանաչվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Որպես տարվա լավագույն դերասան «Ոսկե Գլոբուսի» է արժանացել Խոակին Ֆենիքսը` «Ջոկեր» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար, հայտնում է NBC հեռուստաալիքը:

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին նաև Քրիստիան Բեյլը (Ford-ն ընդդեմ Ferrari-ի), Անտոնիո Բանդերասը (Ցավ և փառք), Ադամ Դայվերը (Ամուսնական պատմություն), Խոակին Ֆենիքսը (Ջոկեր) և Ջոնաթան Փրայսը (Երկու հայրեր):

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Մի անգամ Հոլիվուդում», «Ոսկե Գլոբուս», Քվենթին Տարանտինո, «1917», Խոակին Ֆենիքս, «Ջոկեր», Սեմ Մենդես, Բրեդ Փիթ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon