Ոսկևանում ադրբեջանական գնդակոծությունից երեխա է վիրավորվել

Հասարակություն 30.03.2020   20:34   658

Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից  վիրավորվել է   դպրոցական  տղա, գրում է tesankyun.am-ը:

Ոսկեվանի վարչական ղեկավար Վոլոդյա Ղազինյանը հայտնեց, որ բարձր դասարանցի   տղան  գյուղի տարածքում կանգնած է եղել, երբ գնդակը դիպել է նրան։

Վիրավորը տեղափոխվել է  Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

«Ա1+»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ ակառակորդի գնդակից վիրավորվել է նաև  2 պայմանագրային զինծառայող: Մարզպետի խոսքերով՝ պայմանագրային զինծառայողների առողջության հետ կապված նույնպես որևէ լուրջ խնդիր չկա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon