Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախագիծն ընդունվեց

Կարևոր 10.12.2019   14:11   520

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց  նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվելու է գաղտնալսում կազմակերպել ինքնուրույն, հաղորդում է shantnews.am-ը: «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։

Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 19 դեմ ձայներով:

Գործող օրենքով ոստիկանությունը կարող է կասկածյալներին գաղտնալսել միայն ԱԱԾ-ին դիմելով։ Երկրորդ ընթերցմամբ այս օրենքի ընդունվելու դեպքում ոստիկանությունը կարող է ինքնուրույն և ԱԱԾ-ից անկախ իրականացնել գաղտնալսումներ։

Օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել էր դրական եզրակացություն: 

Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ոստիկանություն, ԱԺ, գաղտնալսում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon