Ոստիկանություն. Ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն

Արցախ 26.03.2020   20:54   320

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին նշանակվելու են պահակետեր եւ ժամանակավորապես արգելեվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

«Հարգելի քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.

  • Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
  • բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
  • Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Աշոտ Ահարոնյան, Ոստիկանություն, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon