Ոստիկանությունն ունի տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները

Հայաստան 18.07.2019   14:30   216

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը ասաց, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռեւս այդ տվյալները չեն կարող հնչեցնել, գրում է armtimes.com-ը:

«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,- ասաց փոխոստիկանապետը:

Մովսիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար.

«Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»:

Անդրադառնալով հարցին՝ բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանը չկարողացավ պատասխանել: Փոխոստիկանապետը նշեց, որ դեռ ուսումնասիրություն է իրականացվում:

Մովսիսյան ասաց, որ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, եւ այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն:

«Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, եւ հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- նշեց Մովսիսյանը, հավելելով, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ.

«Իրավիճակն, իհարկե, կայուն է, բայց կարող են լինել անցանկալի իրավիճակներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահել»:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ բնակիչներն ընդամենը աշխատանք են ուզում, նա նշեց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ.

«Ինչ աշխատատեղ են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երեւի թե ապօրինի անտառահատումն ավելի հեշտ օգուտ է բերում, քան օրինական ամսական աշխատանքը»,- ասաց Մովսիսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վառելափայտի բիզնեսն, Իջևան բախում, Վարդան Մովսիսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon