Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները

Հայաստան 14.12.2019   11:00   503

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։ Այս առնչությամբ ներկայացնենք որոշ նկատառումներ։ Նախ՝ տարբեր տեսակի հրագործական առարկաները վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Դեպքեր են եղել, որ դրանց սխալ օգտագործման արդյունքում այրվածքներ ու վնասվածքներ են ստացել ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ։ Սխալ իրականացված հրավառության արդյունքում տուժել են նաև շենքի բնակիչներ, վնասվել են մեքենաներ և այլն։ Հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պետք է պահպանել անվտանգության կանոնները, թույլ չտալ անչափահասներին իրականացնել հրավառություն։

Հարկ է նշել, որ հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներից մեկը լռությունը խախտելն է։ Այն որպես զանցանք ներառված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը։

Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար։ Ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունն այս հարցում։ Եթե ականատես եք լինում նման անօրինական արարքների, խնդրում ենք անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Բոլոր օրինախախտները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon