Ովքեր և ինչպես կարող են վերադառնալ ԱՄՆ

Պաշտոնական 13.03.2020   10:32   307

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հյուպատոսարանին տրամադրել տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր՝ երկիր, մարզ, քաղաք, և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար:

Հայտարարության համաձայն՝  հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։

Իր հերթին ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հյուպատոս Նելլի Սարոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը:  

Համաձայն Սարոյանի ֆեյսբուքի գրառման՝ «Ս.թ. մարտի 13-ից Միացյալ Նահանգները 30 օր ժամկետով կասեցնում է Շենգենյան գոտու երկրներից Միացյալ Նահանգներ օտարերկրյա քաղաքացիների մուտքը:

Միացյալ Նահանգներ մուտք չեն կարող գործել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ԱՄՆ ժամանելուն նախորդող 14 օրերի ընթացքում, որևէ ժամանակով, եղել են Շենգենյան գոտու երկրներից մեկում: Ըստ ԱՄՆ Նախագահի հռչակագրի` մուտքի սահմանափակումից ազատվում են որոշ կատեգորիաների օտարերկրացիներ, մասնավորապես.
ԱՄՆ մշտական բնակության իրավունք ունեցողները, ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամը(կին, ամուսին, անչափաս երեխա, քույր/եղբայր`եթե երկուսն էլ մինչև քսանմեկ տարեկան անձինք են, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխայի ծնող), A-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO 1-4, NATO-6 կատեգորիայի վիզայով ճամփորդող օտարերկրյա կառավարության ներկայացուցիչները և նրանց անմիջական ընտանիքի անդամները: Մանրամասների համար վերջիններս պետք է կապ հաստատեն իրենց երկրում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ավիափոխադրող ընկերության հետ»:  

Հավելենք նաև, որ այսօրվանից Լոս Անջելեսում սահմանափակվում է հանրային միջոցառումների անցկացումն ու կազմակերպումը։ Կալիֆորնիայի նահանգապետը հորդորով  չեղարկվել են բոլոր 250 եւ ավել մարդկանց ներկայություն ապահովվող միջոցառումները: 

Ստորև ներկայացնում ենք՝

Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային փոստի հասցեն՝  laconsul@mfa.am, consulateam@gmail.com
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության թեժ գծի հեռախոսահամարները՝ +1(818)6966078, +1(818)6966079:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան-ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon