«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Ուազ», «Ուրալ», «Զիլ» և «Մերսեդես Բենս» մակնիշի մեքենաներ՝ ՀՀ ԱԻՆ-ից՝ Արցախին

«Ուազ», «Ուրալ», «Զիլ» և «Մերսեդես Բենս» մակնիշի մեքենաներ՝ ՀՀ ԱԻՆ-ից՝ Արցախին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված 17 հատ «Ուազ», «Ուրալ», «Զիլ» և «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա՝  45 672 000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերվեց Արցախին, փոխանցում է factor.am-ը:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության հունվարի 31-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման նախագծի՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այդ մեքենաները փաստացի շահագործվում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից, մինչդեռ հաշվառված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում: