«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել

 Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել: «Արմենպրես»-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրին, որ տեղեկությունը ճշտել են Ուկրաինայի հայ համայնքից:
Զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է: Այլ մանրամասները ճշտվում են:


Ուկրաինական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բելառուս ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինական կողմը հանդիպման վայր է եկել ուղղաթիռներով, ինչպես անցած անգամ։

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:

Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։