Ունենք կորոնավիրուսի հաստատված 72 դեպք. Արտադրամասի 500 աշխատակից ինքնամեկուսացվել է

Պաշտոնական 17.03.2020   18:00   483

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- նշել է Թորոսյանը:

Կարի արտադրամասի 500 աշխատակից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք, ինքնամեկուսացվել է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից  բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

Նրա խոսքով՝ մեկուսացված անձինք կապի մեջ են առողջապահության նախարարության աշխատակիցների հետ:

«Բոլոր կոնտակտներին մեկուսացրել են, մի մասին՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, իտալացու կոնտակտներն իրենց շենքում են մեկուսացված, մի մասն էլ ինքնամեկուսացված են։ Օրինակ՝ կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման մեջ են։ Անընդհատ կապի մեջ են մեզ հետ, մեր աշխատակիցներն էլ օրական մի քանի անգամ զանգահարում, ճշտում են իրենց առողջական վիճակը»,- նշել է բժիշկ-համաճարակաբանը։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon