«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ունենք զոհեր և վիրավորներ

Ունենք զոհեր և վիրավորներ

Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Ըստ տեղեկություններով՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությանը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: