Ունեզրկում. խախտված սեփականության իրավունքի վերականգնման նոր փուլ (ուղիղ)

Քաղաքական 24.10.2019   12:10   93

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Շաբաթներ առաջ Հայաստանում պետական մակարդակով առաջին անգամ բարձրաձայնվեց 2000 թթ. համակարգված ու պետության կողմից իրականացված քաղաքացիներին սեփականության իրավունքից զրկելու գործընթացի մասին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։

2000 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ և դրան հաջորդած սեփականության օտարման և կառուցապատման որոշումներով Հայաստանում սկիզբ է դրվել քաղաքացիների զանգվածային ունեզրկման գործընթացին։ «Հանրային գերակա շահ» հիմնավորմամբ քաղաքացիների գույքի օտարումը նախապատրաստման, գնահատման, բողոքարկման և հարկադիր կատարման փուլերում իրականացվել է բազմաթիվ իրավախախտումներով, որ արձանագրվել են և՛ Մարդու իրավունքների պաշտպանի, և՛ անկախ լրագրողների ու իրավապաշտպանների, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի 9 վճիռ է կայացրել։

ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ այդ վճիռների հետևանքով կառավարությունը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին պետական բյուջեից արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցել։ Նրանց սեփականությունը շուկայականից մի քանի անգամ ցածր էր գնահատվել. նման գործերով զբաղվող փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ որոշ դեպքերում անգամ՝ անհավանական թվացող չափի։

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին փոխատուցում տրամադրելը թեև բխում է Հայաստանի նոր կառավարության ծրագրային դրույթներից, սակայն վերջին շրջանում «Թունյանն ընդդեմ Հայաստանի» գործով զարգացումները մտահոգություն են առաջացնում:

Բանն այն է, որ պետությունը դիմել է Վերաքննիչ դատարան, որպեսզի «Թունյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշմամբ 30,000 եվրոն տրամադրի ընտանիքին ոչ թե որպես «համարժեք փոխհատուցում», այլ որպես տուգանք` Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունը պատշաճ մակարդակի չկատարելու համար:

Արդյոք Հայաստանում սկսվել է ապօրինի ունեզրկված քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու, նրանց խախտված իրավունքների վերականգնման գործընթաց և ինչպես է այն տեղի ունենալու: Այս հարցերին բանախոսները կանդրադառնան «Հոդված 3» ակումբում նախատեսված «ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՈՒՆԵԶՐԿՈՒՄ. ինչպե՞ս վերականգնել քաղաքացիների սեփականության իրավունքի խախտումները» թեմայով:

Բանախոսներն են.

ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ
ԿԱՐԱՊԵՏ ԲԱԴԱԼՅԱՆ, փաստաբան
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon