Պահպանել սանիտարական նորմերը ուսումնական հաստատություններում՝ ԱԱՏՄ հորդորը

Պաշտոնական 18.02.2020   11:00   221

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավավարներին՝ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված սանիտարական նորմերը եւ կանոնները՝ կանխարգելելու երեխաների շրջանում սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների առաջացումն ու տարածումը։

Մասնավորապես,

• Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:

• Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն։

• Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին։ Անհրաժեշտության դեպքում այս մասին տեղեկացվում է երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը՝ երեխային տուն ուղեկցելու համար (ՀՀ ԱՆ 2017 թվականի մարտի 28-ի N12-Ն հրամանի 84-րդ կետ):

Մանկական նախադպրոցական կառույցներում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ՝ ուղղված ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս՝ կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից:

• Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ):

• Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը կամ հոսպիտալացվում է:

Նախադպրոցական կազմակերպությունում պետք է լինի մեկուսարան իր հիվանդասենյակով (ոչ միջանցիկ), որը պետք է տեղակայված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս: Բոլոր մանկական նախադպրոցական կազմակերպություններում, անկախ հզորությունից, նախատեսվում է բժշկական սենյակ՝ տեղակայված մեկուսարանի հիվանդասենյակներից մեկին կից և իրարից բաժանված 1-1,2 մ բարձրությամբ միջնորմով:

1-ին հարկում տեղակայված խաղասենյակներում և խմբասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը ձմռան ընթացքում պետք է 220-ից պակաս չլինի: Տաք եղանակներին խորհուրդ է տրվում կատարել տարածքների անընդհատ աերացիա, ցուրտ եղանակին թույլատրվում է կարճատև ջերմաստիճանի իջեցում` մինչև 180 ավագ և 190 կրտսեր նախադպրոցական խմբերի համար:

Տարածքի մաքրումը պետք է կատարվի ամեն օր պարտադիր խոնավ եղանակով, պատուհանները բաց: Հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը պարտադիր կահույքի տեղաշարժով: Կահույքը, պատուհանի գոգերը, ջեռուցիչները սրբել խոնավ շորով, մանկական զգեստապահարանները պետք է սրբել ամեն օր, իսկ շաբաթը 1 անգամ լվանալ: Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները պետք է մաքրել յուրաքանչյուր պարապմունքից հետո:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ սուր շնչառական վարակների եւ հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում առումով դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում։ Համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներ են, որոնք, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱՏՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon