Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների գնումը իրականացվելու է բացառապես մրցութային կարգով

Հայաստան 06.05.2019   13:40   204

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ սոցիալական ցանցերում հնչող քննադատությունների առնչությամբ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ: 

Առանձին քաղաքացիների մտահոգվելու տեղիք է տվել այն, որ նշված ավտոմեքենայի շարժիչի հզորությամբ պայմանավորված՝ վառելիքի ծախսը չհիմնավորված շատ է և հանգեցնելու է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսի:
Հայտնում ենք, որ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների հնարավոր գնումը իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների երաշխավորմամբ: Տեխնիկական առաջադրանքը նախագծվելու է չորս հիմնական բաղադրիչներով.

1. տրանսպորտային միջոցը շահագործող անձնակազմի անվտանգություն, 
2. վառելիքի ծախս, 
3. ավտոպարկի ընթացիկ սպասարկման և պահեստամասերի ձեռքբերման ծախսեր 
4. ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայություն:

Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել: Հիշյալ ավտոմեքենան հայկական շուկայում տարածում չունի, ուստի որոշվել էր գործնական վարման եղանակով պարզել դրա հնարավորությունները, ինչն, ի դեպ, որևէ ծախսերի չի հանգեցրել: 
Շարունակելով թափանցիկ գործելաոճը՝ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հանրությանը սպասվելիք կարևոր բարեփոխման ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ, այլ լինելու են խորքային՝ ենթադրելու են գործելակերպի, ոստիկանական մասնագիտական պատրաստվածության, ժամանակակից սպառազինության, տեխնիկական հագեցվածության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բոլորովին նոր աստիճան, որոնք, արդյունքում, համակարգաստեղծ փոփոխություններ են բերելու ամբողջ ոստիկանության համար՝ 5-10 տարվա հեռանկարում: 
Շնորհակալություն ենք հայտնում մեր համաքաղաքացիներին՝ դրսևորած ուշադրության, սրտացավության և առանձին պրոֆեսիոնալ մեկնաբանությունների համար: 
Վստահեցնում ենք, որ ոստիկանությունը որոշումներ ընդունելիս բացառապես ղեկավարվելու է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացման նկատառումներով»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Dodge Charger, Ոստիկանություն, պարեկային ծառայություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon