Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ Փաշինյանի մասնակցությամբ (ուղիղ)

Պաշտոնական 01.06.2020   19:00   530

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ պարետատան նիստից հետո ճեպազրույցով հանդես եկավ։ Նրա կողքին սոցիալական հեռավորությունը պահպանելով` կանգնած էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Ես և իմ ընտանիքի անդամները վարչապետի կեցավայրում ենք մեկուսացած։ Քիչ առաջ ջերմությունս չափեցի` 36.5 էր։ Որևէ մեկս չունենք աշխտանշաններ։ Ես շարունակում եմ աշխատել, և քիչ առաջ պարետատան նիստն ավարտեցինք, որն անցկացնում էինք հեռավար ձևով»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ վաղվանից աշխատանքային բնականոն ռեժիմին կվերադառնա։

Նրա խոսքով` այսօր Հայաստանում 18-20 000 առանց ախտանշանների հիվանդներ կարող են լինել։

Նշենք, որ  Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը դրական է եղել։

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon