Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը

Պաշտոնական 31.03.2020   15:14   677

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը  նոր որոշում է ընդունել, որով չեղարկել է Չարենցավանում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։  

Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման հետ կապված «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը․

«Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon