«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի հայտնի խաղի օգնությամբ (տեսանյութ)

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի հայտնի խաղի օգնությամբ (տեսանյութ)

Երեկվա հրդեհից հետո պարզ դարձավ, որ Փարիզի Աստվածամոր տաճարը մեծ վնասներ է կրել և մանրամասն վերականգնման կարիք ունի:

Տաճարը հնարավոր կլինի ճշգրտորեն վերականգնել հայտնի խաղի շնորհիվ: Խոսքը Ubisoft  ընկերության Assassins Creed Unity խաղի մասին է: Ընկերության նկարչուհի Քերոլին Միուսը երկու տարի է ծախսել տաճարի մանրապատկերը ստանալու համար: Նա ստացել է Նոտր Դամի եռաչափ կրկնօրինակը, որը իր մեջ ներառում է շինության յուրաքանչյուր մանրուք, փոխանցում է vnews.am-ը:

Այս գործին կօգնի նաև մշակութաբան Էնդրյու Թելոնը, որը մի քանի տարի առաջ լազերային սկանավորման միջոցով ստացել է տաճարի ամբողջական հատակագիծը:

Համաշխարհային մշակույթի ամենավառը ներկայացուցիչներից մեկի վերականգնման համար կպահանջվի 5-10 տարի ժամկետ և մեծ ներդրումներ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն