Պարոն Փաշինյան, զգուշացե՛ք գառան դիմակով գայլերից

Հայաստան 06.12.2018   18:06   492

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Խմբագրությունը ստացել է էլեկտրոնային նամակ-ահազանգ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման:

«Սույն հրապարակման անհրաժեշտությունը չէր լինի, եթե այն չառնչվեր Նոր իշխանություններին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայարապետյանը նշված պաշտոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ամբիոնի նախկին վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից: Ամբիոնի անդամները երբեք չէին պատկերացնի, որ
ամբիոնի ղեկավարման պարտականությունը կդրվեր Ռուբեն Հայրապետյանի վրա, անկախ այն իրողությունից, որ նա եղել է Յու. Սուվարյանի աճեցրած կադրը, նրա հավատարիմ և անմնացորդ նվիրյալը:

Պաշտոնը ստանձնելուց հետո ամեն ինչ միանգամից փոխվեց, պարզվեց որ այդ անձը բավականաչափ ամբարտավան է, գոռոզամիտ, պեդանտ, տիրապետում է անձնակենտրոն կառավարման հմտությունների, ամբիոնի անդամների հանդեպ անհարգալից է և շատ արագ ողջ ամբիոնին հանեց իր դեմ: Ի դեպ, հասկանալի չէ, թե համալսարանի ուսանողական խորհրդի սիրեցյալը, ով գաղտնի համագործակցում է «Պրոգրես» նախաձեռնության հետ, ինչպե՞ս հայտնվեց «Իմ քայլը» դաշինքի ավագանու թիմում: Այս երիտասարդը երբեք տնտեսագիտության դոկտոր չէր դառնա, եթե չսիրաշահեր նախկին իշխանություններին:

Ռուբեն Հայրապետյանի առեղծվածային կերպարանափոխության պատճառը բացահայտվեց իր իսկ օգնությամբ: Պարզվում է, նա բարեկամական կապեր ունի Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրա միջոցով ցանկանում է բազմել ռեկտորի աթոռին: Փառասեր այս երիտասարդը այնքան է տարվել իր երազանքով, որ նույնիսկ ֆեսբուքյան գրառումներում է այդ մասին
ակնարկներ անում: Ավելին, իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին:

Պարոն Փաշինյան, իհարկե մենք չենք հավատում, որ Դուք ներքաշված եք նման կոռուպցիոն պայմանավորվածություններում, սակայն, ամեն դեպքում, զգուշացե՛ք գառան դիմակով գայլերից:

Կարեն  Աբովյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»


Խմբագրության կողմից. Հիշեցնում ենք, որ  Կայքում հրապարակված տեղեկությունների, վերլուծությունների, կանխատեսումների և մյուս նյութերի հեղինակների ու խմբագրության կարծիքները կարող են չհամընկնել։ Պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բաց նամակ, ՀՊՏՀ, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon