Պարզաբանում. Բեռնատարի վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները

Պաշտոնական 20.07.2019   21:48   324

Պարզաբանում

Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով ՙՇոուն շարունակվո՞ւմ է՚ կասկած-մեղադրանքով:

Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը:

Ողջունելով քաղաքացիների զգոնություննն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով իրոք կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը:

ՀԳ
Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին եւ տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման:
Կից՝ լուսանկարներ:

ՀՀ ոստիկանություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon