Պարզաբանում. Ինչ է ենթադրում վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի նախագիծը

Պաշտոնական 04.07.2019   12:00   265

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն  ֆեյսբուքան իր  էջում պարզաբանել է, թե ինչ է ենթադրում վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի նախագիծը։

Փոխոստիկանապետը նշում է, որ դրանով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար ավտոմեքենաների վարման իրավունքի «C» կարգի վկայական ստանալու համար:

«Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրառման ճանապարհային քարտեզով»,– գրում է Քոչարյանը:

Նշենք` ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, որի համաձայն վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բավարար չի լինելու միայն թեստային և վարման գործնական քննությունները դրական հանձնելը:

Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի նաև ուսուցում իրականացնող կազմակերպության դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վարորդական իրավունք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon