Փաշինյան. Անվտանգության կանոները չպահպանողները դաժան ձևով փակվելու են (տեսանյութ)

Խոսք 24.05.2020   20:00   682

Մենք պետք է խստագույն հսկողություն սահմանենք անվտանգության կանոնների վրա հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտի ընկերություններում: Այս մասին այսօր`մայիսի 24-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ իրենք այստեղ եւ պատժողական քաղաքականություն են վարելու և նաև բացատրելու են, որ պետք է ուշադիր լինեն բոլորը:

«Վարչական որոշակի լծակներ կկիրառենք եւ այն  բոլորը օբյեկտները, արտադրամասերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոները չեն պահպանի, դաժան ձևով փակվելու են, և ես հրահանգ եմ տվել,  որ փակելիս չբավարարել 24 ժամով, պետք լինի, 1 ամսով էլ փակել եւ այդ իրավախախտների անունները պետք է հրապարակվեն»,- ասաց վարչապետը:

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon