Փաշինյան. «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գազանջատումներ չլինեն (տեսանյութ)

Պաշտոնական 25.03.2020   20:30   289

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ահազանգ է ստացել, թե կոմունալների ուշացման պատճառով անջատումներ են լինում։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ահազանգերը հիմնականում վերաբերում են գազի անջատումներին։ 

ԼՀԿ ղեկավարը կառավարությունից հետաքրքրվեց, թե բանակցություներ եղե՞լ են հանրային ծառայություն մատուցող ընկերությունների հետ, եթե անհրաժեշտ լինի, կառավարությունը կաջակցի՞, որպեսզի մարդիկ իրենց առօրյա խնդիրները լուծեն։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև համաձայնեց, որ այս օրերին աջակցության թեման հրատապ է, բայց կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական։

Վարչապետը հայտնեց, որ այս ընթացքում «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ գազի անջատումներ չլինեն։

Փաշինյանը կոչ արեց, որ այն քաղաքացիները, որոնք ունեն հնարավորություն կոմունալը վճարել, վճարումները չուշացնեն։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կոմունալ վճարումներ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon