Փաշինյան. Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում (ուղիղ)

Խոսք 13.05.2020   10:42   339

Կորոնավիրուսի տարածման այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի օր է` 100-ից ավել են կորոնավիրուսի դեպքերը, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները չեն պահպանվում։ Մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի չվարակվելու և ուրիշներին չվարակելու` պահպանելով հակահամաճարակային կանոնները»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինեն նորից սահմանափակումներ մտցնել, ինչը խիստ անցանկալի է։

Փաշինյանը նշեց` հաշվի առնելով երկրում առկա տնտեսական և սոցիալական վիճակը և այն, որ կորոնավիրուսի տեմպը չի նվազում` կառավարությունը որոշել է գնալ սահմանափակումների` փուլային նվազմանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon