«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Փաշինյան․ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգացիան ԵԱՏՄ շրջանակներում (տեսանյութ)

Փաշինյան․ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգացիան ԵԱՏՄ շրջանակներում (տեսանյութ)

Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում», - Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ լրջորեն ենք մոտենում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը», - ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ շրջանում միության կազմում համագործակցությունն է՛լ ավելի կխորանա: Դռնփակ բանակցություններից առաջ լրագորղների համար նախատեսված կարճատև զրույցում Փաշինյանը նշել է, որ արդեն կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:

«Սակայն, արարողակարգի ծառայությունից ինձ հուշեցին, որ ես ամենից հաճախ Ռուսաստանի Դաշնություն այցելող օտարեկրյա առաջնորդներից եմ: Վստահ եմ, որ դա ընդգծում է մեր առանձնահատուկ, ռազմավարական հարաբերությունները, և կարծում եմ, որ այդ դինամիկան մեզ մոտ կպահպանվի»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում հաջորդ տարի սպասում են Ռուսաստանի նախագահի այցին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: