«  Մայիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Փաշինյան. «ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է»

Փաշինյան. «ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է»

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է, այսօր, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գուցե լավ չհնչի, բայց կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են, ուրիշ բան է՝ մի երկիր, որ բոլոր հարաբերություններում դիրքավորվել է, կներեք արտահայտությանս, որպես «ճ» կլասի երկիր, ուրիշ բան է՝ կա երկիր, որ ասում է՝ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել և վերաբերվել հարգանքով, այնպես, ինչպես մենք մեր բոլոր գործընկերների դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք: Բայց մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի մեր դիրքորոշումների նկատմամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ այդպես էլ կա, քանի որ պարզապես չկա հնարավորություն այդպես չվերաբերվելու»,- ասաց վարչապետը: