Փաշինյան. «Կառավարության դեմ սև հակաքարոզչությունն իրականացվում է երեք սենյակից»

Պաշտոնական 19.03.2019   15:32   429

Հսկայական գումար է ծախսվում Հայաստանի կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա։ Սա որևէ արդյունք չի տալու, քանի որ նախկին ռեժիմի գնացքը գնացել է, այսօր՝ մարտի 19-ին մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Միլիոնավոր դոլարներ ամեն օր ծախսվում են՝ կառավարության դեմ սև հակաքարոզչություն անելու համար և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետև մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է»:

Նրա խոսքով, այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող:

«Ուզում ա միլիոն ծախսեն, ուզում ա միլիարդ ծախսեն: Երկրում անկայունության ու տուրբուլենտության մասին լուրերը ստեղծվում են երեք սենյակներում  և այդ  սենյակների տեղը ես գիտեմ։ Այնտեղից ամեն օր գալիս ու մեզ են հայտնում, թե ինչ են անում», - ասաց վարչապետը։

Նա նաև վստահեցրեց, որ այժմ կառվարող ուժի հեղինակությունը հանրության շրջանում շատ բարձր է և համոզմունք հայտնեց․

«Եթե վաղը լինի ընտրություն, ապա մեր ուժն ավելի շատ ձայն կստանա, քան խորհրդարանական ընտրություններին»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ասուլիս, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon