Փաշինյան. «Մենք ընդամենը լսում ենք հեռացող գնացքի անիվների տրոփյունը՝ չուկ-չակ-չարակ-չակ»

Հայաստան 04.12.2019   20:00   477

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի քաղաքական նկատառումը համարում է երկիրը սահմանադրական կարգին համապատասխանեցնելը: Այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հարցին:

«Որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ, և, հետևաբար քննադատել, որ որևէ օրենք ունի քաղաքական նկատառում դա չլսված բան է: Քաղաքական նկատառումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հաստատված իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և, եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035թ.: Հիմա որոշ գործողությունների, այդ թվում նաև կեղծիքի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում ՍԴ-ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսի նախատեսված է Սահմանադրությամբ: Քաղաքական նկատառումն այն է, որ մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին»,- ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցն առնչվում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը»:

Նրա խոսքով՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել 0 ազդեցությամբ քաղաքական ուժի քմահաճույքով.

«Խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության հենասյուներից մեկը: Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականությանը, նա ՀՀ-ում չունի ապագա: Մենք ընդամենը լսում ենք հեռացող գնացքի անիվների տրոփյունը. մի հատ երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ»:

Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական են:Հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը՝ ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂ կառավարությունների և ժողովուրդների պատկերացումները ԼՂ հակամարտության հարցի կարգավորման շուրջ նույնական են, և մեր ասելիքն ավելի լսելի ու հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից»,- ասաց Փաշինյանը:

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, հարցուպատասխան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon