Փաշինյան. Մեր գործերը լավ չեն (ուղիղ)

Խոսք 13.06.2020   09:15   477

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 720-ով։ 

«Մեր գործերը լավ չեն, նոր ռեկորդ ենք ունեցել, 723 նոր դեպք են արձանագրել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը` 442,–ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց նա։–

«Ես պիտի անկեղծ ասեմ` դառնացած եմ։ Ոչ միայն այս թվերի հետ կապված։ Այսօր աշխատանքի եմ եկել Սևանից, և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները, ամենաբացահայտը դիմակ չդնել է»։

Փաշինյանը սկսել է մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, և հանրային վարքագիծը պետք է հասկանալ այլ տեսակետից։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon