«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Փաշինյան. «Որևէ համայնք չի խոշորացվի առանց բնակիչների ցանկության»

Փաշինյան. «Որևէ համայնք չի խոշորացվի առանց բնակիչների ցանկության»

Հայաստանի Հանրապետությունում որևէ համայնք չի խոշորացվի, մինչև չլինի համայնքի բնակիչների ցանկությունը։Այս մասին Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ տեղ առանց բնակիչների համաձայնության խոշորացում տեղի չի ունենա։ Բայց խոշորացված համայնքներն էլ չեն ապախոշորացվի։ Պետք է մի քանի տարի սպասել ու տեսնել՝ արդյունավետ է այդ ճանապարհը, թե՝ ոչ։ Եթե խոշորացված համայնքները ցույց տալու բան կունենան չխոշորացված համայքներին, ենթադրվում է, որ չխոշորացված համայնքները նույնպես կուզենան անցնել այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։