«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Փաշինյան. Պետք է գնանք ոստիկանների աշխատավարձերի բարձրացման ճանապարհով (տեսանյութ)

Փաշինյան. Պետք է գնանք ոստիկանների աշխատավարձերի բարձրացման ճանապարհով (տեսանյութ)

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Կոլեգիայի նիստին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Նիստում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով»:

Վարչապետը նաև հայտարարեց, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը շարունակական է լինելու.  

«Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ»։

Ավելին տեսանյութում