«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Փաշինյան. Սպառողների համար գազը չի թանկանա (տեսանյութ)

Փաշինյան. Սպառողների համար գազը չի թանկանա (տեսանյութ)

Սպառողների համար գազը չի թանկանա, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեոց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և ըստ էության կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը Գազպրոմ ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից Գազպրոմ Արմենիային մատակարարվող գազը, մյուս օղակը` Գազպրոմ Արմենիայից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության ստացվել է այնպես, որ Գազպրոմ Արմենիան և Գազպրոմ ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների ընթացքում գազի գնից բացի այլ հարցեր չեն քննարկել:

Ավելին՝ տեսանյութում։