«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Փաշինյան. Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն (տեսանյութ)

Փաշինյան. Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն (տեսանյութ)

«Տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն», - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ երկուշաբթի երեկոյան ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, և այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, բոլոր հատվածների ներկայացուցիչները: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ օգտագործելու մասին:

Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետև կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը Ստեփանակերտ է մեկնում՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը: