Փաշինյանի ելույթը ԱԺ-ում ծեծկռտուքից հետո (տեսանյութ)

Քաղաքական 08.05.2020   15:22   962

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած  ծեծկռտուքից վերաբերյալ ԱԺ ամբիոնից հայտարարությամբ հանդես եկավ։ 

Փաշինյանը տեղի ունեցածը քստմնելի սադրանք որակեց և դատապարտեց նաև այն, որ իրենք տրվում են այդ սադրանքներին, որովհետև իրենք իրավունք չունեն տրվելու սադրանքների։

«Նրանք մեզ ուզում են պադյեզդներում իրենց ծեծողներ դարձնել, նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարկշռությունից:
 Սա համարում եմ մեր և իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո։ Բայց սա թող որևէ մեկին հուսավառ չանի»,- հայտարարեց վարչապետը։

(Ավելին՝ տեսանյութում)

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ծեծկռտուք ԱԺ-ում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon