«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Փաշինյանի և Մերկելի հայտարարությունները բանակցություններից առաջ (տեսանյութ)

Փաշինյանի և Մերկելի հայտարարությունները բանակցություններից առաջ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից առաջ հանդես եկան հայտարարություններով։

Անգելա Մերկելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին, կա այսպես կոչված խորհրդարանական ժողովրդավարություն։ Տեղի են ունեցել ընտրություններ և Հայաստանում ներկայումս տեղի են ունենում մեծ փոփոխություններ, մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև օրինակ իրավական համակարգում։ Մենք համոզված ենք դա այնքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք ամենայն հաջողություն ձեր այդ քայլերում»։

Մերկելը շնորհակալություն հայտնեց, որ Հայաստանը Գերմանիայի հետ շատ սերտ համագործակցում է աֆղանական առաքելությունում։ «Միևնույն ժամանակ, իհարկե, Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել և հանդիսանում է Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետություններից մեկը։ Մենք դեռ պետք է երկար աշխատանք անենք կամ շատ խորը շունչ քաշենք, որպեսզի կարողանանք նաև ամենակարևոր հարցերից մեկը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալ», - ասաց Մերկելը։

Գերմանիայի կանցլերը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լինելու են այսօրվա քննարկման թեմաներից մեկը։

Հայաստանի վարչապետն իր ելույթում նշեց, որ Գերմանիայի կանցլերի հետ երրորդ անգամ հանդիպումը «խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին»։

«Գերմանին Հայաստանի մտերիմ բարեկամ գործընկերն է և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մաշկույթի հետ», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետն առանձնակի շեշտեց Գերմանիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին. «Մենք երախտապարտ ենք Գերմանիային և Եվրոպական միությանը բարոյական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար։ Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունը ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար»։

«Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարմամբ արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները և որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց այլևս կասկածի տակ չէ, և այն անշրջելի է պատմականորեն», - ասաց Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ այսօր Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են Հայաստանում զարգացող բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ «ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մեր պատկերացումների մասին»։

Փաշինյանը նշեց, որ հանդիպման զգալի մասը նվիրվելու է տնտեսական օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը։

«Ուրախությամբ պետք է փաստեմ, տիկին կանցլեր, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. «Անչափ ուրախալի է , որ KFW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկրին մեր առաջավոր փորձի փոխանակումը»։