«Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել»
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram 110190189022 Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հանրությանը ընդարձակ պարզաբանումներ տար, թե ինչպե՞ս է իր ընտանիքը դարձել միլիոնատեր եւ ինչպես է սա առնչվում հանրության նկատմամբ պարտավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքի հետ:
«Ինչպե՞ս է իր որդու հաշվեհամարին 18 միլիոն դոլար հայտնվել՝ սկսած այն ժամանակներից, երբ Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ ղեկավարի պաշտոնը: Այս հարցերին պարոն Քոչարյանը չի անդրադառնում եւ այս հարցով, կարծում եմ, ամենայն մանրամասնությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
Ինչ վերաբերվում է նրա արած մի շարք պնդումներին, պետք է հուսալ, որ պարոն Քոչարյանը նկատի չունի, որ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած մարդը կարող է կոռումպացված լինելու, սեփական քաղաքացիների վրա կրակելու, կամ նման հրաման տալու արտոնություն ունենալ:
Կարծում եմ նաեւ՝ պատմականորեն արձանագրված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին հանձնելու տարբերակը: Համենայնդեպս՝ ականատեսների մանրամասն վկայություններին ի պատասխան որեւէ համոզիչ հերքում չի հնչել:
Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ վարչապետ Փաշինյանի վերաբերմունքին, կարծում եմ սրա մասին ամփոփ պատկերացում է տալիս այն, որ Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում: Մի բան, որ Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել»: