«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Զոհված զինծառայող Ժորա Մարիտրոսյանի մոր՝ Գայանե Հակոյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք:։ Շարունակիր վախենալ նիկոլ Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից»,– գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փորձել են առևանգել Ն. Փաինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողները նշում են որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել։