Փաշինյանի թիմը փոխել է իր վերաբերմունքը հետախուզության նախկին պետի նկատմամբ

Հայաստան 19.12.2018   12:57   323

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 17-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին: Վերջինս, այսպիսով, դարձավ Փաշինյանի 14-րդ խորհրդականը:

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ Նա աշխատանքից հեռացվել էր Սերժ Սարգսյանի կողմից 2016թ․ ապրիլի 26-ին։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին Զինված ուժերին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ, գրում է fip.am-ը:

Կարապետյանի անունը մամուլում նորից շրջանառվեց այս տարվա փետրվարին, երբ նա նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ։

Ըստ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, Կարապետյանն ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այս տարվա փետրվարին նշել էր, որ թափանցիկ գործընթացի բացակայության պարագայում դժվար է միանշանակ ասել, թե ինչու է Կարապետյանը հեռացվել։ Տեսակետ կա, որ Կարապետյանը և ԶՈՒ մյուս պաշտոնյաները, որոնք հեռացվել էին ապրիլյան պատերազմից հետո, կարող էին ընդամենը քավության նոխազ դարձած լինել ՀՀ նախկին իշխանությունների համար։

Համենայն դեպս, նշենք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակում» 2016 թվականի ապրիլի 28-ին Կարապետյանի հեռացումը համարել էր «շատ կոնկրետ պատասխան» այն հարցին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին և, այդպիսով, մարդկային մեծ կորուստներ կրել։

Հակոբյանը հղում էր կատարել ռուսական «Կոմերսանտին», ըստ որի աղբյուրների, Կարապետյանը հեռացվել էր «իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի)»։

Իսկ գործող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթի ընթացքում նկարահանված տեսանյութում Կարապետյանի նշանակումը որպես ռազմական կցորդ շատ տարօրինակ է համարում և նշում, որ ոչ մի պաշտոնյա ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության ձախողման համար դատապարտված չէ, եզրափակում է  fip.am-ը:

Հովհաննես Նազարեթյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արշակ Կարապետյան, Աննա Հակոբյան, Անդրանիկ Քոչարյան, Ապրիլյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Էդիկ Բաղդասարյան, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon