«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել

ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ժամանակավոր պաշտոնակատարներ ունեն։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կայացրել եմ որոշում՝ ՀՀ Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ֆորմալ առումով սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը»,- նշեց վարչապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը  ազատվել են պաշտոններից վարչապետ Փաշինյանի որոշմամբ։