Փաշինյանն անդրադարձել է պետական գնումների համակարգի բարեփոխումներին (տեսանյութ)

Հայաստան 17.07.2019   16:00   126

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

«Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը: Ի վերջո, կա նաև այսպիսի կարևոր հանգամանք, որ հնարավորինս աջակցի տեղական արդյունաբերությանը, տեղական ծառայությունների և տեղական բիզնեսի զարգացմանն ընդհանրապես: Այս ընթացքում եղել են մի քանի բանավեճեր և կա տեսակետ, որ իրականում մեր այսօրվա ընթացիկ համակարգն, ըստ էության, համապատասխանում է այս չափանիշներին, պարզապես պետք է բարձրացնել դրա իմացության մակարդակը համապատասխան մարմիններում, կա կարծիք, որ գնումների ոլորտում չեն այդ խնդիրները և դրանք ավելի շատ հարակից ընթացակարգերի ու կառուցակարգերի հետ են կապված: Հույս ունեմ՝ այսօրվա քննարկման արդյունքում այդ բանավեճին, ի վերջո, մենք լուծում կգտնենք և կհասկանանք, թե ինչ ունենք անելու և ինչպիսին է ընթացիկ իրավիճակը»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն նկարագրել է պետական գնումների համակարգը, առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական գնումների կարգավորումներին, ընթացակարգերին, գնման տեսակներին, թղթային և էլեկտրոնային գնումների կազմակերպմանը, գնումների գործընթացներին մասնակցող ընկերություններին ներկայացվող պահանջներին, հայտերի գնահատման գործընթացին, բողոքարկման ընթացակարգին և գնումների կազմակերպման պարզեցմանը:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ պետական գնումների ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և արդիականացնելու վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել ոլորտի բարեփոխումներն ու ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ: Մասնավորապես, վարչապետը հանձնարարել է բոլոր այն գերատեսչություններին, որտեղ առկա է խոշոր գնումների պոտենցիալ և ռազմավարական ծրագրերի տեսլական՝ գնումների ռազմավարությունը պլանավորել երկարաժամկետ հատվածի համար՝ 5-10 տարվա կտրվածքով, որպեսզի պոտենցիալ մասնակից ընկերությունների հետաքրքրվածությունը գնումների նկատմամբ մեծանա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն դեպքերի համար, երբ գնման առարկաների արտադրությունը հնարավոր է կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում՝ պետք է ստեղծել համապատասխան պայմաններ և իրականացնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կմեծացնեն մեր երկրի ներդրումային գրավչությունն օտարերկրյա ներդրողների շրջանում և կխթանեն նրանց ներգրավվածությունը կոնկրետ ապրանքների տեղական արտադրության գործընթացում:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, պետական գնումներ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon