Փաշինյանն այսօր ելույթ կունենա ԵԽԽՎ նիստում

Քաղաքական 11.04.2019   10:01   256

Այսօր Նիկոլ Փաշինյանը  ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  լիագումար նիստում:

Վարչապետի մոտ քսան րոպեանոց ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 14։00-ին, ապա Փաշինյանը պատասխանելու է ԵԽԽՎ անդամների հարցերին, Հայաստանի ղեկավարին հարցեր ուղղելիս որպես կանոն ակտիվ են լինում Ադրբեջանի պատվիրակության անդամները, որոնք արդեն գրանցվել են:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Այսօր Ֆրանսիայում վարչապետը  հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը լրագրողների համար հայտարարությամբ են հանդես գալու:

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» անվանումով լուսանկարների ցուցահանդեսը, միջոցառմանը Հայաստանի վարչապետին ուղեկցելու են ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը:

Այս օրերին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին են մասնակցում նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները` «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ստրասբուրգ, ԵԽԽՎ, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon