«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Փաշինյանը՝ ավտոմաքսատան աշխատակցի մասին. «Թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ»

Փաշինյանը՝ ավտոմաքսատան աշխատակցի մասին. «Թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ»

Եթե վարչապետին մաքսայինի աշխատակիցը համապատասխան արձագանք չի ցուցաբերում, քաղաքացուն ընդհանրապես ոչ մի ձևով չեմ արձագանքի.  Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։ 

«Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է՝ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում, սակայն խոսքն ուրիշ բանի մասին է՝ եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաւացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալն ինչ–որ բան կառաջացնի՞։ Բա մաքսային մարմիններից որ բողոքում են, ինչի՞ մասին  է, օրինակ, որ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտքը որեւէ ռեակցիա չի առաջացնում»։

Նկատառմանը, թե արդյունքում տուժեց շարքային աշխատակիցը, Փաշինյանն ասաց.

«Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ»։

Լրագրողները նկատեցին՝ աշխատակիցը ազատման դիմումը գրել է իրականում վարչապետի հորդորից հետո, ոչ թե իր սեփական դիմումի համաձայն, որին Փաշինյանը պատասխանեց.

«Ի՞նչ անեի՝ թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել պետական համակարգում։ Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը բարձրացող  ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան եղել է այդ օրվա  միջադեպը։ Այն տեղեկությունը, որ ես ստանում եմ, ամբողջ օրը պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն։ Ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է»։