«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Փաշինյանը բավարարված է Մերկելի հետ բանակցությունների արդյունքից

Փաշինյանը բավարարված է Մերկելի հետ բանակցությունների արդյունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներից։ Այդ մասին Փաշինյանը հայտարարեց հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն Հայաստանը և Գերմանիան: Մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը Հայաստանում էր, իսկ հիմա տեղի է ունենում իմ այցը: Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ցույց է տվել, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն անշրջելի են: Կարևոր է ընդգծել, որ մեր ԵՄ գործընկերները և Գերմանիան այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրականացվել Եվրամիության և, իհարկե, նաև Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցությանը:

«Հայաստանում գերմանական կապիտալի ներդրմամբ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվում: Մենք հույս ունենք, որ գերմանական ներդրումները Հայաստանում անխուսափելիորեն կավելանան»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի: Ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցերի վերաբերյալ մենք ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են, բայց խաղաղության և կայունության ապահովումը պետք է լինի բազմակողմ ջանքերի արդյունք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս համատեքստում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: