«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել է նա: