Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին (տեսանյութ)

Հայաստան 22.01.2020   22:45   133

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ հասնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր եւ դեպքի վայրը պահպանելը։ Այս մասին  հունվարի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետեւ ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր։ Իմ միակ հրահանգն է եղել հնարավորինս օպերատիվ տեղ հասնել եւ պահպանել դեպքի վայրը, որպեսզի որեւէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հանցանշանները հնարավորինս պահպանվեն։ Հիմա ինչքանո՞վ է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, դա, իհարկե, քննության արդյունքում կպարզվի»,- ասաց  Փաշինյանը։

Ավելին՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեորգի Կուտոյան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon