Փաշինյանը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին

Քաղաքական 06.05.2020   11:30   357

ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև պետական ծառայողների, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին։
 
«Դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել, ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, ոչ թե աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար, կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ և աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ցանկանում են պետական կառավարման համակարգում, հատկապես՝ դատաիրավական համակարգում աշխատավարձերը ավելացնել, որովհետև համոզված են, որ դա է արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու լավագույն ձևը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պարգևավճարներ, աշխատավարձեր, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon