«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին

Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին

Երբ 10 քաղաքացի է զոհվում, հարկավոր է պարզել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК  հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելը տեղի ունեցած իրադարձություններից 10 տարի անց, ասել է.

«Բազմաթիվ երկրներում, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ Ռուսաստանում, քրեական գործեր են քննվում՝ կապված Հայրենական պատերազմի հետ: Եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա, կարծում եմ, պետք չէ ինչ-որ սահմանափակումներ դնել: Բացի այդ՝ Հայաստանի Քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետ կա սահմանված, որն օրենքով է սահմանվում: Եթե քրեական գործը շարունակվում է, ապա, Հայաստանի Քրեական օրենքգրքի համաձայն, վաղեմության ժամկետը չի լրացել»:

Հարցին,  կարելի՞ է ասել, որ իր համարա դա սկզբունքային գործ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Կարծում եմ՝ Հայաստանի համար է դա սկզբունքային գործ: Երբ 10 քաղաքացի է զոհվում, չի կարող հենց այնպես անցնել, հարկավոր է պարզել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու»: 

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում