Փաշինյանի պատասխանը Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրին

Կարևոր 08.05.2019   14:30   385

Մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն փաստին, որ նախօրեին Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով: 

«Եթե գլխավոր դատախազը շատ էլ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել: Այս առումով ճիշտ չի Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որտեղ իրենց իրավազորության ներքո չէ: Այստեղ աշխատակազմերի և իրավախորհրդատուների սխալն է: Այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան: Հաջորդը, մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետև ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն: Բայց այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում: Օրինակ, այսօր բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե  սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լինեին: Ինչու իր համար չեն միջնորդել»-հայտարարեց Փաշինյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Մանվել Գրիգորյան, Արթուր Դավթյան, Արկադի Ղուկասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon