«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Պաշտոնից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականներն ու օգնականը

Պաշտոնից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականներն ու օգնականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Գասպարյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Ղարիբյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ից կազատվի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»:

Աշխատանքից ազատվել է նաև վարչապետի օգնական Մհեր Սահակյանը.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։