«Փաստ». Կապանի քաղաքապետի ունեցվածքը

Մամուլ 18.01.2019   09:54   204

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Գ. Փարսյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև 5 հողամաս:

Բացի այդ, նա հայտարարագրել  է նաև «MERCEDES–BENZ G55 AMG» և «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 084 313 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գևորգ Փարսյանը հաղթել էր «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին: Գևորգ Փարսյանն ակուսակցական է: Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2009թ. նա աշխատել է «Կապանի նորոգշին» ՍՊԸ– ում՝ որպես իրավաբան, տարիներ անց զբաղեցրել է նաև «Ռազ–Բիլդինգ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Փաստ», Գևորգ Փարսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon