Ապատեղեկատվության հետևանքով քաղաքացու մահ է արձանագրվել (տեսանյութ)

Խոսք 17.06.2020   12:32   564

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել։

66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել եւ երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։

Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։

Հետեւեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետեւ մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես եւ նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը»։

Տեսանյութը՝ azatutyun.am-ի

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապատեղեկատվություն, Հայաստան, կորոնավիրուս, Արթուր Հովհաննիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon